Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կարևորվել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը․ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

14.11.2024, 16:02
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային
Կարևորվել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը․ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային, հայտնում են կառավարությունից։

Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:

Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: 

Այս համատեքստում, կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը: 

Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ: