Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Կալանք է դրվել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա

27.01.2017, 12:23
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել։
Կալանք է դրվել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./ԱՌԿԱ/. Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել, գրում է «Ժամանակը»։

«Թեև գործարանը նոր սեփականատեր ունի, սակայն գործարանի ու հարկային մարմինների ջուրը նույն առվով չի հոսում», – նշում են հոդվածի հեղինակները։

Թերթի տեղեկություններով, հարկային մարմինները կալանք են դրել գործարանի արտադրանքի վրա։

«Գործարանը պարտքեր ունի կուտակած, սակայն, հիմա արգելանքի պատճառով չի կարողանում իրացնել արտադրանքը ու մարել պարտքերը», – գրում է թերթը։–0–