Ժամկետանց ապրանքները Հայաստան ներկրելու հավանականությունը բացառվում է. փորձագետ
12.02.2014,
15:13
Ժամկետանց ապրանքները Հայաստան ներկրելու հավանականությունը բացառվում է, կարծում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Վահե Դանիելյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ժամկետանց ապրանքները Հայաստան ներկրելու հավանականությունը բացառվում է, կարծում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Վահե Դանիելյանը։
«Կարող եմ փաստել, որ Հայաստան ժամկետանց սննդամթերքի ներկրման դեպքեր չկան։ Դա բացառվում է»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Դանիելյանը` մեկնաբանելով ԶԼՄ–ներում տեղ գտած հրապարակումները` խանութներում վաճառվող ժամկետանց ներկրված հավկիթի վաճառքի վերաբերյալ։
Նա հայտնեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետի հանձնարարականով անցկացվում է հավկիթների տեղական շուկայի դիտարկում և, նախնական տվյալների համաձայն, բացահայտվել են ժամկետանց հավկիթների իրացման և այդ ապրանքի գնանշման կանոնների խախտման մի քանի դեպքեր։
«Խախտումները չեն կրել զանգվածային բնույթ և վերացվել են կարճ ժամկետում»,– ասաց Դանիելյանը։
Նա պարզաբանեց, որ Ուկրաինայից ներկրված հավկիթների հետ կապված թյուրիմացությունն առաջացել է այն պատճառով, որ դրանք գնանշված են եղել այդ երկրում գործող պիտանելիության ժամկետին (մինչև 65 օր) համապատասխան, մինչդեռ Հայաստանում թույլատրվում է ոչ ավելի քան 25 օրվա պիտանելիության ժամկետով հավկիթների իրացումը։
«Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նորից գնանշել այս սննդամթերքը մեր նորմատիվներին համապատասխան, քանի որ ներկրման պահին այն ժամկետանց չէր։ Մոնիթորինգի ընթացքում մենք չենք գրանցել այդ հավկիթների իրացման դեպքեր անթույլատրելի ժամկետներում»,– պարզաբանեց Դանիելյանը։
2013 թվականին Հայաստանում արտադրվել է 615 մլն 200 հազար հավկիթ, ինչը 6.5 տոկոսով պակաս է 2012 թվականի ցուցանիշից։ Արտադրության անկման և տարեվերջին առաջացած պակասի պատճառով հանրապետություն է ներկրվել շուրջ 17.718 հազար հավկիթ Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից, Բուլղարիայից, Վրաստանից և Բելառուսից։ -0-