Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանը կընդունի ֆինհաշտարարների INFO 2016 ցանցի տարեկան ժողովը

19.05.2015, 15:21
Հայաստանը հաջորդ տարի կընդունի INFO 2016 ֆինանսական համակարգի հաշտարարների ցանցի տարեկան ժողովը, երեքշաբթի ասաց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը «Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտ` հանրային վստահության ամրապնդումը և ֆինանսական միջնորդության ընդլայնումը» Երևանում անցկացվող միջազգային վեցերորդ համաժողովում։
Հայաստանը կընդունի ֆինհաշտարարների INFO 2016 ցանցի տարեկան ժողովը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հաջորդ տարի կընդունի INFO 2016 ֆինանսական համակարգի հաշտարարների ցանցի տարեկան ժողովը, երեքշաբթի ասաց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը «Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտ` հանրային վստահության ամրապնդումը և ֆինանսական միջնորդության ընդլայնումը» Երևանում անցկացվող միջազգային վեցերորդ համաժողովում։

«Մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է նման բարձր մակարդակի միջոցառում անցկացնելը»,– ասաց Սարգսյանը։
.
Նա նշեց նաև, որ INFO 2016 նախապատրաստման շրջանակում տարվում է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի կայքի արդիականացման աշխատանքներ, որը համալրված կլինի ժամանակակից լուծումներով և հնարավորություններով։

ԱՊՀ երկրների շրջանում Ֆինանսական համակարգի հաշտարարի առաջին գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թվականի հունվարի 24ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանձների օպերատիվ, արդյունավետ և անվճար դիտարկմանը և հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը։ -0-