Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայկական գինին, պանիրն ու ձկնեղենը 2017 թ.–ից կներկայացվեն ռուսական խոշոր առևտրային ցանցերում

28.12.2016, 20:44
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
Հայկական գինին, պանիրն ու ձկնեղենը 2017 թ.–ից կներկայացվեն ռուսական խոշոր առևտրային ցանցերում

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը,  երեք խոշոր առևտրային ցանցերի` Metro AG–ի, Лента–ի և X5 Retail Group–ի հետ բանակցությունների արդյունքում արդեն կնքվել են պայմանագրեր, և 2017 թ.–ի հունվարի 15–ից հայկական արտադրանքը կներկայացվի այդ առևտրային ցանցերում։

«Նախատեսվում է ապահովել հայկական պանիրի տարբեր տեսակների, ինչպես նաև ձկան, ձկնամթերքի և հայկական գինու մեծ խմբաքանակի արտահանում։ Սա մեծ հաջողություն է, և արդեն ստորագրված պայմանագրերը թույլ կտան ապահովել այդ ապրանքների արտահանման զգալի աճ», – նշել Կարայանը։

Նա նաև հայտնեց, որ նախարարությունն արդեն սկսել է առևտրային ցանցերի հետ բանակցությունների նոր փուլը` ներկայացված հայկական արտադրանքի տեսականու ընդլայնման համար։–0–