Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի նախկին վարչապետին կարող են մեղադրանք առաջադրել անօրինական ջրօգտագործման համար

19.11.2018, 21:18
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կարող են մեղադրանքներ առաջադրել ապօրինի ջրօգտագործման համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Պետական վերասկիչ ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Հայաստանի նախկին վարչապետին կարող են մեղադրանք առաջադրել անօրինական ջրօգտագործման համար

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կարող են մեղադրանքներ առաջադրել ապօրինի ջրօգտագործման համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Պետական վերասկիչ ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Նա նշեց, որ ստուգումների արդյունքներով, 15 տարիների ընթացքում 30 հա այգիների ոռոգումն իրականացվել է անօրինական։ 


Ըստ նրա, չարաշահումներ և յուրացումներ են հայտնաբերվել, որոնց մասին տեղեկությունը Ծառայությունը շուտով կհրապարակի։ Դրանից հետո քննությունը կշարունակվի, ինչի մասին իրավապահ մարմինները կհաղորդեն լրացուցիչ։

«Խոսքը տարեկան 10 մլն դրամի վնասի մասին է, և դա համարվում է հատկապես խոշոր չափի վնաս, բայց մենք կարծում ենք, որ խոսքը կարող է գնալ ավելի խոշոր գումարների մասին, եթե մենք առաջարկենք ուսումնասիրել ոլորտի վիճակը վերջին 14 տարիների ընթացքում»,– ասաց Սանասարյանը։ -0-