Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-9

ՀՀ հարկադիր կատարման ծառայությունն ու Շվեդիայի հարկադիր կատարման մարմինը համագործակցության պայմանագիր կստորագրեն

01.12.2015, 19:24
ՀՀ հարկադիր կատարման ծառայությունն ու Շվեդիայի հարկադիր կատարման մարմինը համագործակցության պայմանագիր կստորագրեն։
ՀՀ հարկադիր կատարման ծառայությունն ու Շվեդիայի հարկադիր կատարման մարմինը համագործակցության պայմանագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հարկադիր կատարման ծառայությունն ու Շվեդիայի հարկադիր կատարման մարմինը համագործակցության պայմանագիր կստորագրեն։

Համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցերը քննարկվել են երեքշաբթի ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի և շվեդ գործընկերների հետ հանդիպման ընթացքում` Շվեդիայի հարկադիր կատարման գծով տնօրեն և գործառնությունների գծով ղեկավար Սվեն Կիհլգրենի գլխավորությամբ։

Զրուցակիցների կարծիքով` փաստաթուղթը կողմերի միջև համագործակցության նոր հիմքեր կստեղծի։ Այս նպատակով առաջիկայում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ։

Պողոսյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի փորձով և ավելացրել է, որ որպես պետական կառավարման մարմին՝ ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է բազմաթիվ մարտահրավերների դիմագրավել։

Սվեն Կիհլգրենն իր հերթին նշել է, որ չնայած սեփական փորձի առկայությանը, շատ կարևոր և օգտակար է ուսումնասիրել և ձեռք բերել այլ երկրների փորձը ևս։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ կատարողական վարույթի ընթացքում կիրառվող հարկադրանքի միջոցների տեսակները և կիրառման առանձնահատկությունները, ՏՏ ոլորտների ներգրավվածության աստիճանը հարկադիր կատարման գործընթացում, պարտապանի գույքի հայտնաբերման և իրացման մեխանիզմները։–0–