Հայկական եվրապարտատոմսերը պետք է ավելի գրավիչ դառնան ներդրողների համար։
25.10.2013,
13:24
Հայաստանը պետք է շատ բան անի անդրանիկ և հետագա սուվերեն թողարկումների որակական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ, որոնք արդյունքում կբարձրացնեն ներդրողների շրջանում այդ բոլոր գործիքների գրավչությունը, ասել է Ամերիաբանկի ներդրումային–բանկային գործունեության տնօրեն Առնո Մոսիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է շատ բան անի անդրանիկ և հետագա սուվերեն թողարկումների որակական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ, որոնք արդյունքում կբարձրացնեն ներդրողների շրջանում այդ բոլոր գործիքների գրավչությունը, ասել է Ամերիաբանկի ներդրումային–բանկային գործունեության տնօրեն Առնո Մոսիկյանը։
Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։ Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը։
«Պետք է այլ թողարկումներ էլ լինեն եկամտաբերության ամբողջական կորի կառուցման համար, թեև 10–ամյա ժամանակահատվածի կետը, զարգացնել հարաբերությունները վարկանիշային գործակալությունների և, մասնավորապես, այս պահին բացակայող վարկային սուվերեն վարկանիշի ստացումը «Ստանդարտ և Փուրզ»–ից, պետք է պարբերաբար ռոուդ շոուներ և հանդիպումներ անցկացնել ներդրողների հետ փոխառության կապիտալի միջազգային շուկայի կարևոր և հիմնական միջոցառումների ժամանակ», – ասել է Մոսիկյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ Հայաստանի դեբյուտը կարևոր քայլ էր պրակտիկայի և պետական ֆինանսների կառավարման ողջ համակարգի զարգացման ուղղությամբ։
«Իսկ այժմ մեր առջև Ուոլ Սթրիթի և Սիթիի ներդրողներն են, որոնք զուտ առևտրային շահեր ունեն, և որոնք պակաս էմոցիոնալ են էմիտենտի նկատմամբ։ Այդպիսի ներդրողների հիմնական կողմնորոշիչները, առնվազն, մինչև պարտատոմսերի մարումն էմիտենտի չնվազող վարկային ռիսկն է (հետևաբար, նաև վարկային վարկանիշը), պետական ֆինանսների կառավարման արդյունավետ համակարգը, հասկանալի բյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև պարտատոմսերի լիկվիդային, խորը և լայն երկրորդային շուկան», – պարզաբանել է նա։
Ինչպես կարծում է Մոսիկյանը, պետք է փորձել հայկական պարտատոմսերն ընդգրկել զարգացող երկրների կողմնորոշում ունեցող հայտնի պարտատոմսային ցուցիչներում, օրինակ, J.P.Morgan Emerging Markets Bond Index Global (“EMBI Global”), ստեղծել պարտատոմսերի լիկվիդային, խորը և լայն երկրորդային շուկա, ինչպես նաև փորձել ազատվել «Քարդաշյան պարտատոմսեր» անվանումից։
Standard Bank–ի զարգացող շուկաների հարցերով վերլուծաբան Թիմ Էշը Հայաստանի դոլարային պարտատոմսերին տվել է «Քարդաշյան» անվանումը հայազգի դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի անունով։–0–