Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Գյուղնախարարն ու ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ղեկավարը քննարկեցին համագործակցության հնարավոր տիրույթը

23.05.2018, 13:57
Մայիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպեց Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ։
Գյուղնախարարն ու ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ղեկավարը քննարկեցին համագործակցության հնարավոր տիրույթը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպեց Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ։

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարությունը և առաջնահերթությունները, 2018-2019թթ. ծրագրերը։

«Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս ավարտման փուլում է ոլորտի ռազմավարության մշակումը։ Գյուղնախարարության և ՎԶԵԲ-ի քաղաքականությանն առնչվող երկխոսության ընթացքում քննարկվեցին գործառնական առաջնահերթությունները, համագործակցության հնարավոր տիրույթը», - նշվում է տարածած հաղորդագրությունում։-0-