Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Գյուղերի զարգացումը ԼՂՀ սոցիալ–տնտեսական օրակարգի առանցքային հարցերից է. Արցախի նախագահ

10.02.2014, 16:07
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրն այցելել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել գյուղի բնակչության հետ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Գյուղերի զարգացումը ԼՂՀ սոցիալ–տնտեսական օրակարգի առանցքային հարցերից է. Արցախի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/.  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրն այցելել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել գյուղի բնակչության հետ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը գյուղում առկա խնդիրների լուծման ուղղությամբ երկրի համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` նշելով, որ գյուղական բնակավայրերի զարգացումը հանդիսանում է մեր սոցիալ-տնտեսական հայեցակարգի կարեւոր բաղադրամասերից մեկը:

Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-