Հայ ֆերմերները պետական աջակցություն կստանան ցանքի իրագործման երեք ծրագրերով
05.02.2015,
16:50
Հայաստանի կառավարությունը հիգշաբթի օրվա նիստում գյուղատնտեսության ոլորտում հաստատել է ցանքի իրագործման երեք ծրագիր։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հիգշաբթի օրվա նիստում գյուղատնտեսության ոլորտում հաստատել է ցանքի իրագործման երեք ծրագիր։
Ինչպես կառավարության նիստում նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կառավարությունը հաստատել է 2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը 2015 թվականի գարնանացանի համար։
«Հողօգտագործողներին գարնանացանի և սերմերի պահանջարկի ապահովման համար որպես օժանդակություն անհրաժեշտություն է առաջացել Ռուսաստանից ներկրել 1013 տոննա գարու, 5 հազար տոննա եգիպտացորենի, 59 տոննա առվույտի, 247 տոննա կորնգանի սերմեր, ինչպես նաև տեղական արտադրողից 120 տոննա գարի գնելու անհրաժեշտություն, ինչի համար ընդհանուր առմամբ կուղղվի 667 մլն 814 հազար դրամ»,– ասաց Կարապետյանը։
Նա նշել է նաև, որ սերմերը ֆերմերներին կտրամադրվեն շուկայականից 50 տոկոսով էժան գներով, ինչը թույլ կտա ապահովել բարձր բերք և հացահատիկի մատչելիություն։
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ կան 2014 թվականից չիրացված սերմեր, որոնք արդեն տրամադրվում են ֆերմերներին, դրան զուգընթաց իրականացվում են արտահանողական մատակարարումներ, ինչը թույլ կտա ժամանակին իրացնել գարնանացանի աշխատանքները։
Կառավարության մեկ այլ որոշմամբ, ինչպես նշել է Կարապետյանը, հավանության է արժանացել գյուղատնտեսական աշխատանքների համար դիզելային վառելիքի գնման պետական օժանդակության ծրագիրը, որի շրջանակում ձեռք կբերվի 7 մլն 778 հազար տոննա դիզվառելիք։ Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով։
Կառավարությունը հաստատել է նաև ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի գնման ծրագիրը, որոնք մատչելի գներով կտրաիմադրվեն գյուղատնտեսություններին առանց սահմանափակումների։
Ինչպես նշել է նախարարը, 2015 թվականին ծրագրվում է ներկրել մոտ 33.3 հազար տոննա ազոտական, 1759 տոննա ֆոսֆորական և 564 տոննա կալիումական պարարտանյութ, որոնց շուկայական և իրացման արժեքի տարբերության սուբսիդավորման համար պետբյուջեից կուղղվի 2 մլրդ 466 մլն դրամ, ինչը թույլ կտա անփոփոխ պահել պարարտանյութի գները 2014 թվականի համեմատ։
«Պարարտանյութերը կտրամադրվեն նախորդ տարվա գտներով` ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով»,– ասաց Կարապետյանը։ ($1 - 476,51 դրամ)։ -0-