Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի գյուղնախարարություն. երկուշաբթի օրվա տեղումները չեն վնասի բերքին

13.04.2015, 20:44
Երկուշաբթի Հայաստանի մի շարք շրջաններում տեղացած անձրևն ու ձյունը չի վնասի բերքին, Գյուղատնտեսության նախարարությունում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունում հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
Հայաստանի գյուղնախարարություն. երկուշաբթի օրվա տեղումները չեն վնասի բերքին
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Հայաստանի մի շարք շրջաններում տեղացած անձրևն ու ձյունը չի վնասի բերքին, Գյուղատնտեսության նախարարությունում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունում հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։

Հայհիդրոմետկենտրոնի տվյալներով, մինչև հանգստյան օրերն անձրևներ են սպասվում Հայաստանի գրեթե ողջ տարածքում։
.
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13–ին և 14–ին կնվազի 4-5 աստիճանով, մյուս օրերին աստիճանաբար կբարձրանա։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև անասնաբուժության և կենդանիների պատվաստման հարցեր։

Համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է հատուկ ուշադրությւոն դարձնել գյուղմթերքի գնման գործընթացին, մասնավորապես, կաթի գնման գների պահպանմանը։ -0-