Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում հնդկաձավարի գների աճը պայմանավորված չէ արտարժույթի տատանումներով. ՏՄՊՊՀ

11.12.2014, 16:54
Հայաստանում հնդկաձավարի գնի կտրուկ աճը պայմանավորված չէ արտարժույթի տատանումներիով, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում ասել է,  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ Արտակ Շաբոյանը։
Հայաստանում հնդկաձավարի  գների աճը պայմանավորված չէ արտարժույթի տատանումներով. ՏՄՊՊՀ
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/ Հայաստանում հնդկաձավարի գնի կտրուկ աճը պայմանավորված չէ արտարժույթի տատանումներիով, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում ասել է,  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ Արտակ Շաբոյանը։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։  Միաժամանակ դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է ցուցադրում և այսօր արդեն հասել է մեկ դոլարի դիմաց 457.1 դրամի։

Շաբոյանի խոսքերով հայկական շուկայում հնդկաձավարի էական թանկացման վրա ազդել են միանգամից մի քանի գործոններ`  ինչպես ազգային դրամի փոխարժեքի փոփոխությունները, այնպես էլ ձեռքբերման գները։

«Առաջին հերթին հնդկաձավարի գների աճի վրա ազդել են ձեռքբերման գները, որոնք մեծ չափով ավելացել են: Այս ապրանքատեսակը մեր տնտեսվարողները հիմնականում ներմուծում են ռուսաստանյան շուկայից, և այս տարվա ընթացքում, պայմանավորված այն հանգամանքով, որ հնդկաձավարի բերքը կրճատվել է մոտ 20 տոկոսով, գները կտրուկ ավելացել են, մի քանի անգամով են ավելացել»,–ասել է Շաբոյանը:

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունն այս ուղղությամբ արդեն ուսումնասիրություն է սկսել, որոշ տնտեսվարողների նկատմամբ վարչական վարույթներ է հարուցել:

Շաբոյանը ընդգծել է, որ արդեն կապվել է  ռուս գործընկերոջ հետ և խնդրել, որպեսզի այս ուղղությամբ համատեղ ուսումնասիրություն կատարեն և տեղեկատվությունն օպերատիվ կարգով փոխանակեն:–0–