Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Գործադիրը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին

26.10.2017, 13:10
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
Գործադիրը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։

ԵՏՄ Մաքսային օրենսգքրի պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում 2017 թ.–ի ապրիլի 11–ին, այն պետք է ուժի մեջ մտնի 2018 թ.–ի հունվարի 1–ից։ Այս պահին ԵՏՄ երկրներն իրականացնում են ներպետական ընթացակարգեր, որոնք նախորդում են փաստաթղթի վավերացմանը։ Մաքսային նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնում, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բոլոր հինգ մասնակից երկրներից ստանում է ծանուցումներ պայմանագիրը վավերացնելու մասին։

Պայմանագրի նպատակն է ապահովել միասնական մաքսային կարգավորում ԵՏՄ–ում։ Մաքսային օրենսգիրքն ուղղված է մաքսային գործողությունների օպտիմալացմանը, մաքսային կանոնների հետագա ազատականացմանը։

Մաքսային օրենսգքրի նորմերը նախատեսում են մաքսային գործընթացների դյուրացում, այդ գործընթացների ավտոմատացում, «մեկ պատուհանի» մեխանիզմների կիրառում և այլն։ 

Ինչպես ավելի վաղ նշել է Եվրասիական տնտսեական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, միասնական Մաքսային օրենսգիրքը թույլ կտա ավտոմատացնել բազմաթիվ գործընթացներ և նվազագույնի կհասցնի ձեռներեցների և մաքսատան աշխատողների շփումը։–0–