Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի ձևավորման սխեման պետք է ավելի թափանցիկ դառնա

06.12.2013, 13:47
Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի ձևավորման սխեման պետք է ավելի թափանցիկ դառնա և ռուսական, և հայկական կողմից, կարծում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի փորձագետ, Սևծովյան–Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը։
Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի ձևավորման սխեման պետք է ավելի թափանցիկ դառնա
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի ձևավորման սխեման պետք է ավելի թափանցիկ դառնա և ռուսական, և հայկական կողմից, կարծում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի փորձագետ, Սևծովյան–Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը։

Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքում գազի ոլորտում մի շարք փաստաթղթեր ստորագրեցին, որոնք նախատեսում են Հայաստանի համար գազի գնի նվազում` մինչև հազար խորանարդ մետրի համար 189 դոլար` նախկին 270 դոլարի փոխարեն։

«Սեփականության հարցերը, գազի բաշխման, ամբողջ շղթայում ներգրավված միջնորդների հարցերը, մինչև որ գազը հասնում է Վրաստանի սահմանից հայ սպառողին, ավելի թափանցիկ մոտեցում է պահանջում»,– ասաց Արեշևը «Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան» Երևան–Մոսկվա տեսակամրջի ընթացքում։--0--