ԱԱՀ վճարման հետաձգումը ԵՏՄ–ին Հայաստանի միացումից ունեցած կարևորագույն օգուտներից մեկն է. թերթ
16.12.2014,
12:36
ԱԱՀ վճարումը 180 օրով հետաձգելը բավականին կօգնի Եվրասիական միության շուկային, կարծում է «ՄԱՊ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԱՀ վճարումը 180 օրով հետաձգելը բավականին կօգնի Եվրասիական միության շուկային, կարծում է «ՄԱՊ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։
«Եթե առաջ ԱԱՀ–ն պետք էր վճարել միայն սահմանին, ապա այժմ դա կարելի է հետաձգել զգալի ժամանակով։ Այսինքն, դու կարող ես ստանալ ապրանքը և շրջանառության մեջ թողնել փողը մինչև ԱԱՀ վճարումը»,– ասաց Պետրոսյանը, գրում է թերթը։
Պետրոսյանի խոսքով, դա կդառնա Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ամենամեծ օգուտներից մեկը։
Պարբերականը հիշեցնում է, որ ՌԴ Պետդուման դեկտեմբերի 10–ին միաձայն վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Մինչև տարեվերջ քվեարկություններ կանցնեն Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում։ Դրանց դրական ելքի դեպքում Հայաստանի անդամակցությունն ուժի մեջ կմտնի ԵՏՄ գործողության պահից` 2015թ. հունվարի 1–ից։ -0-