Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականին աճել է 3.9 տոկոսով
12.02.2015,
20:09
2014 թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, և տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով, հինգշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/.2014 թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, և տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով, հինգշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքերով, նման ցուցանիշ գրանցվել է ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։
Վարչապետն ընդգծել է, կառավարությունը շարունակելու է քայլերը և բարեփոխումները՝ տնտեսական աճի ապահովման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:
Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին և քննարկել դրանց շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ-ի կողմից լրացուցիչ օժանդակության հնարավորությունները: Հանդիպմանն արծարծվել են նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
Արժույթի միջազգային հիմնադրամը «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) ծրագրի շրջանակներում, 2014 թվականի մարտի 7ժին հաստատել է Հայաստանին շուրջ 82,21 մլն SDR չափով ֆինանսավորում տրամադրելու հարցը։–0–։