Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները նախատեսում են հանդիպում անցկացնել Երևանում. ԵՏՀ նախարար

30.09.2024, 11:12
ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները նախատեսում են հոկտեմբերի 18-ին Երևանում հանդիպում անցկացնել
ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները նախատեսում են հանդիպում անցկացնել Երևանում. ԵՏՀ նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները նախատեսում են հոկտեմբերի 18-ին Երևանում հանդիպում անցկացնել, հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ Միության շրջանակում ուժերը պետք է ուղղել ապրանքների ազատ տեղաշարժի և հետագծելիության ապահովմանը, գրանցման ընթացակարգի պարզեցմանը և վերահսկողական գործունեությունը նվազագույնի հասցնելուն։

Նա նաև ընդգծել է, որ անդամ երկրների՝ տեղեկատվության փոխանակման և միասնական տեղեկագրքեր մուտք գործելու հնարավորություններն ընդլայնելու համար անհրաժեշտ է աշխատել ընդհանուր թվային հարթակներ ներդնել։ Այս ուղղությամբ այսօր ԵՏՀ-ում իրականացվում է ակտիվ աշխատանք, հավելել է նա։

«Հայաստանն այս տարի նախագահում է Միությունում և հենց այդ թեմաներն ավելի խորը կքննարկվեն», - Երևանում Եվրասիական երրորդ համաժողովի «Ենթակառուցվածքները և լոգիստիկան գյուղատնտեսությունում. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» քննարկման ժամանակ ասաց Բարսեղյանը։