Ձկնաբույծներին պետք է արգելել Սևանա լճին ոչ հատուկ ձկնատեսակների արտադրությունը
23.10.2013,
18:55
Սևանա լճի բոլոր մերձափնյա ձկնատնտեսություններում պետք է արգելել լճի էկոհամակարգին ոչ հատուկ ձկների, այդ թվում` ծածանի, թառափազգիների և այլ ձկնատեսակների արտադրությունը, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի բոլոր մերձափնյա ձկնատնտեսություններում պետք է արգելել լճի էկոհամակարգին ոչ հատուկ ձկների, այդ թվում` ծածանի, թառափազգիների և այլ ձկնատեսակների արտադրությունը, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում չեն մնացել արդյունագործական ձկան պաշարներ, և որ Սևանա լճի կենսաբազմազանությունը լուրջ փոփոխություններ է կրում` ոչ միայն կրճատվում են առավել արժեքավոր ձկնատեսակները, այլ լճում հայտնվում են նոր ձկնատեսակներ, որոնք կարող են նոր խնդիրներ ստեղծել»,– ասաց Ղուկասյանը, ավելացնելով, որ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակները միայն սաղմոնազգիներն են։
Ըստ նրա, 80–ականների վերջին լճում հայտնվել է հայելածածանը, որը լուրջ մրցակից է դարձել էնդեմիկ արժեքավոր ձկնատեսակների համար, իսկ վերջին տարիներին հայտնվել է նաև չեբաչոկը (քաղցրահամ ջրում ապրող ոչ մեծ ձուկ) և հայկական թառափիկը։ Այդ ձկները, գիտնականի խոսքով, նույն կերն են ընդունում, ինչ որ էնդեմիկ ձկնատեսակները, իսկ չեբաչոկը նաև ձկնկիթով է սնվում։
Ղուկասյանը միաժամանակ ավելացրեց, որ էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի վերականգնման կառավարական ծրագրի համաձայն, ամեն տարի լիճ են բաց թողնվում իշխանի երկու տեսակի` ամառային բախտակի և գեղարքունիի մանրաձուկ։ Սակայն, նրա խոսքով, խնդիրներ են առաջանում սեռահասուն առանձնյակների մոտ բեղմնավորման ժամանակ, քանի որ այն գետերում, որոնց ակունքներում դրանք սովորաբար ձկնկիթ են դնում, ոռոգման նպատակներով օգտագործվող ջրի խնդիր կա։ «Այդ պայմաններում մենք գրեթե չենք կարող խոսել ձկան բնական վերարտադրության մասին»,– ասաց նա։
Այդ կապակցությամբ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը մշակել է Սևանում սեռահասուն իշխանի որս և դրանց տեղադրումն ինկուբատորներում նախատեսող հայեցակարգ` հետագայում դրանց պահպանումն ապահովելու նպատակով։
Այդ առաջարկը, նրա խոսքով, կարող է ներկայացվել ձևավորման փուլում գտնվող Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդին, որի ստեղծման մասին հրամանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 21–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
Ձկան պաշարների ընդհանուր ծավալը Սևանա լճում, վերջին գնահատականներով, կազմում է 80-90 տոննա։
«Սևանի ուսումնասիրումը լճի ջրի մակարդակի բարձրացումից հետո» գրքում հրապարակված հայ և ռուս գիտնականների համատեղ հետազոտության տվյալների համաձայն, 1983 թվականին լճի ձկան պաշարները կազմում էին ավելի քան 10.7 հազար տոննա, 2005 թվականին` 625 տոննա, 2006 թվականին` 253.6 տոննա, 2009 թվականին` 278.6 տոննա։ Ձկան պաշարների ընդհանուր ծավալը Սևանա լճում 2010 թվականի գնահատականներով կազմել է ավելի քան 300 տոննա։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։
Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։
Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 190,3 մ–ի։ -0-