Պաշտոնական հայատարարության դեպքում գլխավոր դատախազությունը պատրաստ է ստուգումներ սկսել «Հայաստանի էլեկտրացանցերում»
21.05.2015,
13:57
Հայաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարության առկայության դեպքում պատրաստ է ստուգումներ սկսել «Հայաստանի էլեկտրացանցեր» (ՀԷՑ) ընկերությունում, հինգշաբթի խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորդ Կոստանյանը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարության առկայության դեպքում պատրաստ է ստուգումներ սկսել «Հայաստանի էլեկտրացանցեր» (ՀԷՑ) ընկերությունում, հինգշաբթի խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորդ Կոստանյանը
Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մտադրությունը երկրում դժգոհություններ է առաջացրել, այդ թվում նաև ԶԼՄ–ների և ընդդիմադիր պատգամավորների շրջանում։ ՀԵՑ–ի ղեկավար մարմնի հասցեին հնչել են մեղադրանքներ, որոնք վերաբերում են միջոցների անարդյուավետ կառավարմանը և կոռուպցիային։
«Դատախազությունը պատրաստ է արձագանքել «Հայաստանի էլեկտրացանցերում« հանցագործության վերաբերյալ հայտարարությանը։ Եթե նախարարության (էներգետիկայի և բնական պաշարների) կողմից ստուգումներ կիրականացվեն, նյութերը կլինեն, կամ որևէ մեկը հայտարարություն կգրի անհրաժեշտ գործառույթների շրջանակում, մենք պատրաստ ենք քրեական գործընթաց նախաձեռնել»,–ասաց Կոստանյանը։
Նրա խոսքերով, էներգետիկայի նախարարի հայտարարությունը «Հայաստանի էլեկտրացանցերի» բացթողումների մասին կարող է քաղաքական ենթատեքստ ունենա, բայց եթե ներկայացվի հանցագործության մասին ապացույցներ, հնարավոր կլինի քրեական գործընթաց սկսել ստանդարտ գործընթացների շրջանակում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ըստ որի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել մինչև 58,93 դրամ` 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը ( 23:00 – 7:00)` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ։
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունն ամբողջովին հիմնավորված է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության 37,6 մլրդ դրամի պարտքերի պատճառով, որոնք առաջացել են հայկական ԱԷԿ–ի չնախատեսված պարապուրդի, սակավաջուր տարվա, հիդրոէլեկտրակայանների ցածր արտադրողականության և բալանսային ռեժիմների խախտման հետևանքով, ինչի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ –0–