Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՉԺՀ–ն Հայաստանին անհատույց կհատկացնի 60 մլն յուան ՀՀՀ–ի համար տաղավար պատրաստելու նպատակով

19.03.2015, 20:53
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը, որի շրջանակում ՉԺՀ–ն  անհատույց 60 մլն յուանի կհատկացնի Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար տաղավարի կառուցմանը։
ՉԺՀ–ն Հայաստանին անհատույց կհատկացնի 60 մլն յուան ՀՀՀ–ի համար տաղավար պատրաստելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը, որի շրջանակում ՉԺՀ–ն  անհատույց 60 մլն յուանի կհատկացնի Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար տաղավարի կառուցմանը։

Համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս` Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ սկսած 1999 թվականից, ՉԺՀ–ն ամեն տարի երկրի կառավարությանն անհատույց դրամական օգնություն է ցուցաբերում։

«Մինչ օրս երկու երկրների միջև տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող է ընթացել, իրագործվել են տարբեր ծրագրեր գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և այլ ոլորտներում»,– ասաց Քոչարյանը։

Փոխնախարարն ընդգծեց նաև, որ ԼՂՀ–ի կողմից անհատույց օգնության ծավալներն էապես ավելացել են վերջին տարիներին։

Չինաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականին կազմել է 588.4 մլն` մեկ տարում ավելանալով 29.4 տոկոսով։ -0-