Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի բնապահպանության նախարարությունը հերքում է Սևանա լիճը գրավադրելու մասին տեղեկությունը

22.06.2015, 16:48
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանում է Սևանա լճի գրավադրման մասին մամուլում շրջանառվող լուրերին, տեղեկացնելով, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի բնապահպանության նախարարությունը հերքում է Սևանա լիճը գրավադրելու մասին տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանում է Սևանա լճի գրավադրման մասին մամուլում շրջանառվող լուրերին, տեղեկացնելով, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Սևանը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով:

«Սիվիլ վոյս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սիլվա Ադամյանի երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է  Սևանա լիճը ՀԲ–ին են որպես գրավ փոխանցելու մասին։ Միաժանակ նա ավելացրել է, որ տեղեկատվությունն իրեն փոխանցվել է բանավոր, այսինքն` ոչ մի փաստաթղթային ապացույց չկա։ Սակայն, նրա խոսքերով, «աղբյուրն արժանի է վստահության»։

ՀԲ–ի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը անլուրջ է համարել այդ լուրերը։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։ -0–