Հայաստանում բերքը չի տուժել անձրևների պատճառով. Գյուղատնտեսության նախարարություն
27.10.2015,
19:11
Հայաստանի գրեթե ողջ տարածքում վերջին մի քանի օրվա ընթացքում գրանցված հորդառատ տեղումները չեն վնասել բերքին, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գրեթե ողջ տարածքում վերջին մի քանի օրվա ընթացքում գրանցված հորդառատ տեղումները չեն վնասել բերքին, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Անձրևները չեն վնասել բերքին։ Ջերմաստիճանային ռեժիմը նորմայի մեջ է, սառնամանիքներ չեն սպասվում։ Պարզապես բերքահավաք աշխատանքները դադարեցվել են անձրևների պատճառով», – ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` Արարատյան դաշտավայրում դեռևս բանջարեղեն է մնացել։ Չի հավաքվել նաև ամբողջ խաղողը։
Հայպետհիդրոմետի վերջին կանխատեսումների համաձայն` հոկտեմբերի վերջին ձյան տեսքով տեղումներ են սպասվում հանրապետության գրեթե բոլոր մարզերում, մասնավորապես` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Լոռու և Սյունիքի մարզերում։
Օդի ջերմաստիճանը մարզերում աստիճանաբար կնվազի 5–7 աստիճանով, իսկ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ինչպես նաև Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում գիշերային ժամերին սպասվում է զրոյից ցածր ջերմաստիճան։–0–