Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԱԶԲ-ն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու ներուժը

15.11.2024, 14:28
ԱԶԲ-ն պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ գնահատելու Գյումրիում Հատուկ տնտեսական գոտու զարգացման ներուժը
ԱԶԲ-ն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու ներուժը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ս․թ․ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ԱԶԲ-ն պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ գնահատելու Գյումրիում Հատուկ տնտեսական գոտու (ՀՏԳ) զարգացման ներուժը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Թիմն ուսումնասիրել է իրավական և կարգավորող շրջանակները, հայտնաբերել բացերը ընթացիկ հայեցակարգային նախագծում և գնահատել ներդրումների հնարավորություններն ու ենթակառուցվածքների կարիքները:

Առաքելության ընթացքում թիմը համագործակցել է էկոնոմիկայի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի, գործող ազատ տնտեսական գոտիների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Հիմնական քննարկումները կենտրոնացած էին Գյումրիի՝ որպես ՀՏԳ ներուժի վրա, ներառյալ հարկային խթանների, ենթակառուցվածքների զարգացման պահանջների և տարածաշրջանային առևտրի զարգացման գործում լոգիստիկ ծառայությունների դերի բարձրացումը: