ՀՀ վարչապետի ուղիղ եթերում ընթացող առաջին ասուլիսը տևեց ավելի քան երեք ու կես ժամ
27.12.2013,
17:22
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ ուղիղ եթերով անցկացրեց իր առաջին ասուլիսը, որը տևեց ավելի քան երեք ու կես ժամ։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ ուղիղ եթերով անցկացրեց իր առաջին ասուլիսը, որը տևեց ավելի քան երեք ու կես ժամ։
«Մատենադարանի» շենքում տեղի ունեցած ասուլիսին ներկա էին ինչպես մայրաքաղաքի և մարզերի ԶԼՄ–ների գլխավոր խմբագիրները և ղեկավարները, այդպես էլ սկսնակ լրագրողներ։
Կառավարության ղեկավարին մի քանի տասնյակ հարց տրվեց տարբեր թեմաներով։
Մամուլի ներկայացուցիչները վարչապետից հետաքրքրվեցին հայ–ռուսական գազային համաձայնագրերի և մակրոտնտեսական ցուցանիշների, ծխելու դեմ պայքարի և բյուջեի իրականացման, սոցիալական պայմանների ապահովման և կենսաթոշակային բարեփոխումների, արտասահմանյան ներդրումների և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ՓՄՁ–ի զարգացումների և «օֆշորային աղմուկի», ավիափոխադրումների ոլորտի ազատականացման և վարչապետի քաղաքական ուղղվածության վերաբերյալ։ –0–