Рейтинг@Mail.ru
USD
377.69
EUR
446.88
RUB
4.9281
GEL
141.06
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Պուտին. Եկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միության ձևավորման մասին խոսելու ժամանակը

20.03.2015, 15:52
Եկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միության ձևավորման մասին խոսելու ժամանակը, ուրբաթ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտին. Եկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միության ձևավորման մասին խոսելու ժամանակը
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միության ձևավորման մասին խոսելու ժամանակը, ուրբաթ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարծում եմ` եկել է հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին խոսելու ժամանակը»,– ասել է Պուտինը Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով։ Նա ավելացրել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաև եվրասիական ինտեգրման հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, «աշխատելով ուս–ուսի` ավելի դյուրին է արձագանքել ֆինանսական, տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել մեր համատեղ շուկան»։ -0-