Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Արևմուտքն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

31.10.2024, 20:08
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ագրեսիվ գործողությունների արդյունքում մեծացել են մեր մայրցամաքի մասնատման ռիսկերը
Արևմուտքն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Արևմուտքը իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Հայաստանին և Ադրբեջանին։

«Արևմուտքը չի դադարեցնում իր դեստրուկտիվ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում։ Հարավային Կովկասում, նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովում։

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ագրեսիվ գործողությունների արդյունքում մեծացել են մեր մայրցամաքի մասնատման ռիսկերը։