Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Արցախում դաբաղ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ԼՂՀ գյուղնախարարություն

25.01.2016, 15:47
Արցախում դաբաղ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել այս մասին, «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ):
 Արցախում դաբաղ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ԼՂՀ գյուղնախարարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Արցախում դաբաղ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել այս մասին, «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ):

ՍԱՊԾ-ից նշել են նաև, որ ԼՂՀ շրջաններում գործում են գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ՊՈԱԿ-ներ, որենք չեն արձանագրել դաբաղի դեպքեր:

Այն հարցին, թե որքանով են վերահսկվում ՀՀ-ից ներկրվող մսամթերքն ու կաթնամթերքը, քանի որ Հայաստանում պաշտոնապես արդեն հաստատվել է դաբաղ հիվանդությունը, ՍԱՊԾ-ից հայտնեցին , որ անկախ արտադրման վայրից՝ ծառայության կողմից վերաhսկվում են կենդանածին ապրանքներին ուղեկցվող փաստաթղթերը:

Նշենք, որ տարեսկզբին ՀՀ-ում արձանագրվել է դաբաղ հիվանդությունը: Իսկ հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակվել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան:-0-