Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Անշարժ գույքի հետ կապված ավելի քան 14 հազար գործարք է կատարվել Հայաստանում մայիսին

04.07.2016, 17:26
2016 թ.-ի նոյեմբերին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 14658  գործարք է կատարվել, ինչը 4,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Անշարժ գույքի հետ կապված ավելի քան 14 հազար գործարք է կատարվել Հայաստանում մայիսին

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ի նոյեմբերին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 14658 գործարք է կատարվել, ինչը 4,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:

Միաժամանակ գործարքների թիվը մայիսին, ապրիլի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 2 տոկոսով։  

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի հետ կապված առավել մեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում՝ գործարքների ընդհանուր թվի 35,3 տոկոսը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում` 2,9 տոկոս: 

Միաժամանակ Կոտայքի մարզում մայիսին գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 13 տոկոսը, Արարատի մարզում ` 6,8 տոկոսը, Արմավիրի մարզում` 6,9 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 5,2 տոկոսը, Լոռիում` 8,4 տոկոսը, Շիրակի մարզում` 5,9 տոկոսը, Սյունիքի մարզում` 5,6 տոկոսը, Արագածոտնի մարզում` 5,2 տոկոսը, Տավուշի մարզում` 4,8 տոկոսը։

Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ մայիսին անշարժ գույքի հետ կապված գործարքների 24,5 տոկոսը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 10,5 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները:

Բացի այդ, Հայաստանում նոյեմբերին գրանցված գործարքների ընդհանուր թվի 10,7 տոկոսը բաժին է հասել ժառանգությանը, 13,4տոկոսը կազմել են գրավի գործարքները, 4,3 տոկոսը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 36,6 տոկոսը՝ պետական այլ գրանցումները: –0–