Հայաստանում ագրոկոոպերատիվների գործունեությունը պետք է կարգավորվի միասնական օրենքով. փորձագետ
07.10.2013,
17:25
Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությունը պետք է կարգավորվի միասնական օրենքով, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կարծում է տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ուռուտյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությունը պետք է կարգավորվի միասնական օրենքով, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կարծում է տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ուռուտյանը։
«Կոոպերատիվներն ըստ էության նպաստում են երկրի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության մակարդակի կրճատմանը, գյուղական համայնքների զարգացմանը և կյանքի սոցիալական մակարդակի ընդհանուր աճին։ Միաժամանակ Հայաստանում միասնական օրենք չկա, որը կկարգավորի տվյալ ոլորտը»,– հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունում քննարկման ժամանակ ասաց փորձագետը։
Նա նշեց, որ այսօր ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գրանցված է 3 737 արտադրական և 307 սպառողական կոոպերատիվ, սակայն կոնկրետ վիճակագրություն չկա, թե դրանցից որքանն է գործող։ Ըստ նրա, միաժամանակ հայկական կոոպերատիվների գործունեությունը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքի առանձին դրույթներով, որոնք ոչ ամբողջությամբ են համապատասխանում կոոպերատիվների մասին աշխարհում գործող օրենքներին։
««Կոոպերատիվ» տերմինը հաճախ շփոթում են «կոլխոզ» տերմինի հետ։ Մեզ անհրաժեշտ է բարձրացնել կոոպերատիվների օգուտի վերաբերյալ իրազեկվածությունը, բացատրել գյուղացիներին, որ դա նրանց համար շահավետ լուծում է։ Ես նաև կարծում եմ, որ ավագ դասարանների դպրոցական ծրագրում պետք է մտցվի «կոոպերատիվ» առարկան»,– ասաց Ուռուտյանը։
Փորձագետ Հրաչիկ Ջավադյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում կոոպերատիվների ստեղծման գործընթացը մեկնարկել է դեռ 1993թ.–ին, սակայն, հաշվի առնելով ոչ բավարար օրենսդրական կարգավորման բացակայությունը և կոոպերատիվների օգուտի վերաբերյալ գյուղացիների վատ հասկացությունը, այդ գործընթացը չափազանց դանդաղ է զարգանում։
Ինչպես քննարկման ընթացքում նշեցին երկրում գործող կոոպերատիվների որոշ ներկայացուցիչներ, նման կառույցների օգուտը զգալի է գյուղացիների համար, սակայն կոոպերատիվների հետագա զարգացման համար պետական աջակցություն է անհրաժեշտ։ –0–