Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

«Ուրալի ավիաուղիները» գործարկում է Դոնի Ռոստով–Գյումրի ուղիղ չվերթը

23.11.2016, 15:58
«Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը միջազգային նոր չվերթ է բացում Դոնի Ռոստով–Գյումրի երթուղով։

«Ուրալի ավիաուղիները» գործարկում է Դոնի Ռոստով–Գյումրի ուղիղ չվերթը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը միջազգային նոր չվերթ է բացում Դոնի Ռոստով–Գյումրի երթուղով։

Ինչպես նշվում է ավիաընկերության կայքում, նոր չվերթը կիրականացվի 2016 թ.–ի դեկտեմբրի 2–ից ուրբաթ օրերին։ Այսպիսով, դեպի Հայաստան իրականացվող չվերթերը կդառնան ամենօրյա, քանի որ Դոնի Ռոստով–Երևան երթուղով գործող չվերթն իրականացվում է շաբաթը վեց անգամ։

Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում, Uralairlines բջջային հավելվածում, զանգահարելով call–կենտրոն կամ ավիատոմսերի վաճառքի ցանկացած կետից։ Ինչպես նշվում է ավիաընկերության կայքում, մեծահասակի համար ավիատոմսը կարժենա 4181 ռուբլի (30 160 դրամ և 63 դոլար)։–0–