Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը

28.03.2017, 12:51
Սամվել Կարապետյանը կգնի «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գերծարար Սամվել Կարապետյանին, մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն («ՀրազՋԷԿ»), գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում անելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ):

«Այս խնդրանքով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն մարտի 13-ի, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԾԿՀ», - հաղորդում է թերթը։ 

Աղբյուրի համաձայն, հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին։ -0-