Ռուսաստան հայկական լոլիկի արտահանման աճն ապահովվում է տեղական արտադրանքի հաշվին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանից Ռուսաստան հայկական լոլիկի արտահանման աճն ապահովվում է տեղական արտադրանքի հաշվին, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։
«Թուրքիայից Հայաստան է ներկրվել չնչին քանակության լոլիկ, իսկ ինչ վերաբերում է արտահանման ծավալի ավելացմանը, ապա մեր ջերմոցային տնտեսություններն ակտիվ աշխատում են, այնպես որ այս աճն ապահովվում է ներքին արտադրության հաշվին, այսինքն` որևէ ռիսկ չկա», – նշեց նա։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը մտահոգություն էր հայտնել Հայաստանից, Եգիպտոսից և Ադրբեջանից ներկրվող թարմ լոլիկի մատակարարման զգալի ավելացման կապակցությամբ։
2016 թ.–ի հունվարից փետրվար, «Արգուս–ֆիտո» ինֆորմացիոն համակարգի տվյալներով, Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի ծավալներն ավելացել են` հասնելով 1 հազար տոննայի, ընդ որում 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում Հայաստանից լոլիկ ընդհանրապես չի արտահանվել։–0–