Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Պուտինը փոխանցել է Հայաստանին նախագահությունը ԵՏՄ-ում և հաջողություն է մաղթել «հայ ընկերներին»

06.12.2018, 17:00
Հաջորդ տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կստանձնի Հայաստանը:
Պուտինը փոխանցել է Հայաստանին նախագահությունը ԵՏՄ-ում և հաջողություն է մաղթել «հայ ընկերներին»

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության նիստին հաջողություն է մաղթել Հայաստանին` ԵՏՄ-ում նախագահության գործում:

Պուտինի ղեկավարությամբ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: Հանպումը անցկացվել է նեղ կազմով: Կազմակերպության անդամ երկրների առաջնորդները ամփոփել են Ռուսաստանի մեկամյա նախագահության արդյունքները, նախանշել են եվրասիական ինտեգրացիայի հետագա խորացման առանցքային ուղղությունները` այդ թվում առևտուրի, էներգետիկայի, թվային տնտեսության ոլորտներում: Քննարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:

«Հաջորդ տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կստանձնի Հայաստանը: Ցանկանում են հաջողություն մաղ2ել մեր հայ գործընկերներին», - ասել է Պուտինը:

Նա նշել է նաև, որ նիստի համար պատրաստված են կարևոր որոշումների նախագծեր` նաֆթի, նաֆթամթերքի, գազի միասնական շուկաների ստեղծման մասին:

«Ըստ փորձագետների, այս նախագծերի իրականացումը թույլ կտա ավելացնել մեր երկրների ՀՆԱ-ն մինչև 9 մլրդ դոլար», - հայտարարել է Պուտինը:

Իր հերթին Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել նախագահությունը ԵՏՄ-ում:-0-