Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են սուպերմարկետները

16.02.2017, 11:21
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են սուպերմարկետները

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել, գրում է «Ժողովուրդը»։ 

Թերթի հաղորդմամբ, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին։ 

Թերթի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում։ Պարզվում է՝ երեկվանից փակ են նաև մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ ևս ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում։ 

«Հուսանք, որ վերոնշյալ սուպերմարկետների ստուգումները չեն մնա «պետական գաղտնիք», և հայտնի կդառնա, թե ինչ հայտնաբերեցին ՊԵԿ աշխատակիցները, և ով ինչ պատժի արժանացավ», – նշում են հոդվածի հեղինակները։–0–