Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը կկազմակերպի բազմաֆունկցիոնալ բեռնատարերի արտադրություն

12.10.2017, 15:43
Հայաստանում բեռնատարեր կարտադրվեն:
Հայաստանը կկազմակերպի բազմաֆունկցիոնալ բեռնատարերի արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում «ԱԱ Տրանս» ՍՊԸ–ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործենություն ծավալելու թույլտվություն է տվել։  

Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ընկերությունը պատրաստվում է երկրում կազմակերպել բազմաֆունքցիոնալ բեռնատարերի արտադրություն։

«Ընկերությունը նախատեսում է բեռնատարերի նորարարական արտադրության մեջ ներդնել մոտ 40 մլն դոլար, ինչը հնարավորություն կտա ստեղծել 40–1000 աշխատատեղ` արտադրության ծավալների աճին զուգընթաց», – ասաց Կարայանը։
 

Ինչպես նշվում է կառավարության որոշմանան մեջ, ընկերությունը նախատեսում է արտադրանքն արտահանել ԵՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներ։ Ընդ որում նախատեսվում է, որ գործունեության արդեն հինգերորդ տարում արտահանման ծավալները կկազմեն 25 մլն եվրո։ Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի  5-րդ տարում կկազմեն 25 մլն. ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը նշել էր, որ հայկական ընկերությունը կկազմակերպի բեռնատարերի արտադրություն ռուսական ավտոհսկա «ԿԱՄԱԶ»–ի և ամերիկյան ընկերության հետ համատեղ։ –0–