Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում ոչ պարենային ապրանքները 2016 թ.–ի փետրվարին էժանացել են 0,6%–ով

10.03.2016, 15:09
Հայաստանի ոչ պարենային ապրանքների գները 2016 թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են 0,6 տոկոսով։
Հայաստանում ոչ պարենային ապրանքները 2016 թ.–ի փետրվարին էժանացել են 0,6%–ով

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոչ պարենային ապրանքների գները 2016 թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են 0,6 տոկոսով, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով` առավել մեծ անկում է նկատվում բենզինի գների գծով` 2,7 տոկոս և դիզ. վառելիքի գներում` 3,7 տոկոս։  

«Նախորդ տարվա փետրվարի ցուցանիշների համեմատ` բենզինի գները նվազել են 11,6 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գները` 14,4 տոկոսով», – տեղեկացրեց նա։

ԱՎԾ–ի տվյալներով` 1 լիտր բենզինը Երևանում արժե միջինը 396,6 դրամ, իսկ դիզելային վառելիքը` 395,4 դրամ։

Պաշտոնական վիճակագրական տվյալներով` սպառողական գները 2016 թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են 1,4 տոկոսով, միաժամանակ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներն ավելացել են 0,3 տոկոսով։ –0–