Հայաստանի տնտեսական աճը առաջին կիսամյակում 5 տարվա ընթացքում առաջին անգամ կազմել է 6%
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2017 թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 6%։
Համաձայն Հայսատանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, ՀՆԱ–ի աճը երկրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 5,5%, իսկ առաջին եռամսյակում` 6,5%։
Հայաստանի ՀՆԱ–ի ծավալը 2017 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1 205,1 մլրդ դրամ կամ շուրջ 2,49 մլրդ դոլար (2017 թ.–ի 2-րդ եռամսյակում փոխարժեքը կազմել է 483.36 դրամ` 1 դոլարի դիմաց).
ԱՎԾ տվյալների համաձայն, երկրորդ եռամսյակում տնտեսական աճը պայմանավորված է եղել արդյունաբերության ոլորտի աճով, մասնավորապես` էներգետիկայի (0,6%–ով) և առևտրի ու ծառայությունների (5,9%–ով) ոլորտում գրանցված աճով։ Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 0,4%–ի անկում, իսկ շինարարության ոլորտում ` 1,2%–ի անկում։
Հարկ է նշել, որ կիսամյակի ընթացքում 6%–ոց տնտեսական աճ վերջին անգամ արձանագրվել է 2012 թ.–ին։ Այսպես, 2012 թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՆԱ–ի աճը կազմել է 6,1 տոկոս, իսկ տարվա կտրվածքով` 7,2%։ Հաջորդ տարիներին Հայաստանի տնտեսական աճը չի գերազանցել 3,5%–ը։
Համաձայն պետբյուջեի` 2017 թ–ի ՀՆԱ–ի աճը ծրագրված է 3,2%–ի չափով։ Կենտրոնական բանկը 2017 թ.–ին կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճ`մինչև 3,9-4,8%–ի սահմանում։ -0-