Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի փողի զանգվածի ծավալը հոկտեմբերին ավելացել է 1,7 տոկոսով` հասնելով 2 027 մլրդ դրամի

30.11.2016, 14:21
Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2016 թ.–ի հոկտեմբերին, այս տարվա սեպտեմբերի համեմատ, ավելացել է 1.7 տոկոսով` կազմելով մոտ 2 027,5 մլրդ դրամ։
Հայաստանի փողի զանգվածի ծավալը հոկտեմբերին ավելացել է 1,7 տոկոսով` հասնելով 2 027 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2016 թ.–ի հոկտեմբերին, այս տարվա սեպտեմբերի համեմատ, ավելացել է 1.7 տոկոսով` կազմելով մոտ 2 027,5 մլրդ դրամ։ 

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների հիման վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է մոտ  356 մլրդ դրամ` սեպտեմբերի վերջին գրանցված 354,7 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) կազմել են 222,7 մլրդ դրամ` սեպտեմբերի վերջին գրանցված մոտ 221,7 մլրդ դրամի համեմատ։

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 401,6 մլրդ դրամ` սեպտեմբերի վերջին գրանցված 384,2 մլրդ դրամի համեմատ։ Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 1 046,2 մլրդ դրամ` սեպտեմբերի վերջին գրանցված 1 032,4 մլրդ դրամի համեմատ։

Միաժամանակ դրամային բազմարկիչը հոկտեմբերի վերջին կազմել է 2,28` սեպտեմբերի համեմատ ավելանալով 0,0,7 կետով ($1- 480,11 դրամ)։ -0–