Հայաստանի բյուջե լրացուցիչ կվերադարձվի 1մլն դոլար. Սանասարյան
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բյուջե լրացուցիչ կվերադարձվի 1մլն դոլար, հինգշաբթի կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Երկուշաբթի վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է բյուջե 1մլն դոլարի վերադարձի մասին հաշվետվությունը։ Մեր աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են, և այս տարվա վերջին ամիսներին մենք կվերադարձնեք ևս մի քանի միլիոն դոլար», – ասաց նա։Սանասարյանի խոսքով, միջոցների մի մասը վերադարձվել է «Լուսանշան» ՊՈԱԿ–ից, իսկ մանրամասները կներկայացվեն հարուցված քրեական գործով իրականացվող հետաքննության ավարտից հետո։
«Մենք ավարտել ենք Հայաստանի ագրարային համալսարանի ստուգումը, և նախկին ռեկտորներից մեկը համաձայնվել է որպես վնասի փոխհատուցում վերադարձնել 350 մլն դրամ։ Երևանի պետական համալսարանում իրականացվող ստուգումները շուտով կավարտվեն, այնտեղ ևս արձանագրվել են լուրջ խախտումներ», – ասաց Սանասարյանը` նշելով, որ ԵՊՀ–ին հասցված վնասը, նախնական տվյալներով, կրկնակի գերազանցում է Ագրարային համալսարանում գրանցված վնասին։