Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում մեկնարկել է հարկադիր կատարողների հատուկ ուսուցման դասընթացը

27.10.2015, 18:58
ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի՝ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հատուկ ուսուցման դասընթացը։
Հայաստանում մեկնարկել է հարկադիր կատարողների հատուկ ուսուցման դասընթացը

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի՝ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հատուկ ուսուցման դասընթացը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հատուկ ուսուցման դասընթացին կմասնակցեն 95 սպաներ։

 ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող ամենամյա հատուկ ուսուցման դասընթացի շրջանակում անցկացվում են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որի նպատակն է զարգացնել հարկադիր կատարողների հմտություններն ու կարողությունները:–0–