Հայաստանը լիարժեք չի օգտագործում Ռուսաստան և ԵՄ արտահանման հնարավորությունները. փորձագետ
11.01.2016,
15:11
Հայաստանը լիարժեք չի օգտագործում Ռուսաստան և Եվրամիության երկրներ արտահանման հնարավորությունները, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/.Հայաստանը լիարժեք չի օգտագործում Ռուսաստան և Եվրամիության երկրներ արտահանման հնարավորությունները, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, 2015 թվականին ներկրումը Հայաստան նվազել է 20-30 տոկոսով, իսկ արտահանումն ընդամենը` 2-3 տոկոսով, հետևաբար արտահանման հնարավորությունները զուգահեռաբար կախվածության մեջ չեն գտնվում ներկրման տեմպերից, անհրաժեշտ է նոր հնարավորություններ գտնել արտահանման համար:
Ինչպես նշում է փորձագետը, Հայաստանը պետք է ավելի ակտիվ և ուղիղ աշխատի Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների հետ, քանի որ այդ կապերն ամբողջովին չեն օգտագործվում:
«Անհրաժեշտ է մեր արտահանվող կարողությունների համար դիվերսիֆիկացիոն հնարավորություններ գտնել, այս համատեքստում, ես կարծում եմ, որ մենք ամբողջովին չենք օգտագործել ԵՄ երկրներ արտահանման արտոնյալ հնարավորությունները, որտեղ Հայաստանի համար գործում է GSP+ արտոնյալ ռեժիմը»,-ասաց Մինասյանը:
Նրա խոսքով, նմանատիպ կարգավիճակները Հայաստանին մեծ հնարավորություններ են տալիս դեպի ԵՄ երկրներ արտոնյալ պայմաններով արտահանման համար, և անհրաժեշտ է առավելագույնս օգտվել նմանատիպ հնարավորություններից:
Նա նշեց, որ Հայաստանը լրացուցիչ հնարավորություններ ունի գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար` հատկապես ռուսական շուկաներ արտահանման առումով:
Դրա համար, Մինասյանի խոսքերով, անհրաժեշտ է որոշակի ներդրում կատարել անհրաժեշտ ծավալի արտադրանքի արտադրությունում և ակտիվացնել մատակարարումները, որպեսզի ռուսական սպառողը սովորի հայկական արտադրանքին:
Նրա խոսքով, թուրքական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման նկատմամբ ռուսական պատժամիջոցների կիրառումից հետո Հայաստանի համար լայն հնարավորություններ են բացվել, սակայն պետք է հաշվի առնել, որ ռուսական շուկան հետաքրքրություն է առաջացրել նաև Միջին Արևելքի երկրների և Ադրբեջանի համար:
«Եվս մեկ խոչընդոտ կա, որն անհրաժեշտ է հաղթահարել` ռուսական ռուբլու դեվալվացիան, որը դեռևս դժվար է կանխատեսել: Սակայն հաշվի առնելով այդ մարտահրավերներն անհարժեշտ է լուծել հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցը դեպի ռուսական շուկա»,-ասաց Մինասյանը:
Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,6 տոկոս` կազմելով շուրջ 4 313,6 մլն. դոլար: Արտահանումը կազմել է 1 345,2 մլն. դոլար` նվազելով 4,7 տոկոսով` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ, ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 26,2 տոկոսով` կազմելով շուրջ 2 968,4 մլն: Արդյունքում, անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռի բացասական մնացորդը կազմել է 1 623,2 մլն. դոլար:-0-