Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ վարչապետը կանգնեցրել է արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման գործընթացը

03.03.2017, 19:58
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն,  անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին, նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է։
ՀՀ վարչապետը կանգնեցրել է արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն,  անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին, նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Կարապետյանն այդ մասին տեղեկացրել է ուրբաթ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հետ ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։

«Ես համարել եմ դա ոչ արդյունավետ: Եթե մենք ունենք դեսպանատներ և ունենք հետաքրքրություններ այդ երկրներում, ինչո՞ւ դեսպանատների հարթակը չօգտագործենք: Երբ արտաքին գործերի նախարարի հետ խոսում էինք տնտեսական բաղադրիչի ակտիվացման մասին, պայմանավորվել ենք՝ որևէ կերպ մեր դեսպանատները դասակարգել՝ ելնելով ակնկալիքներից, չափերից, հնարավորություններից, և մեր սպասումները, խնդիրներն ու պահանջները ձևակերպենք ըստ այդ ռանգավորման», – ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների շփումն ու կապը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու այլ գերատեսչությունների հետ պետք է լինի պարբերական, պետք է առավել գործուն և ակտիվ ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները: 

«Եկեք մենք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել», - հորդորել է կառավարության ղեկավարը:–0–