Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ վարչապետը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

07.07.2016, 13:39
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 7-ի երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է պետության կառավարության մամուլի ծառայությունը։

Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:  -0-