Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

ՀՀ վարչապետն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը

15.06.2017, 12:35
ՀՀ վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
ՀՀ վարչապետն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

«Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Այդ առումով, կողմերը կարևորել են Երևանում հայ-տաջիկական գործարար համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը: -0-