Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ իշխանությունները մտքափոխվել են. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն չի փոխանցվի «Տաշիր» ընկերությանը

30.05.2018, 15:36
Չեղարկվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր կապիտալ» ընկերությանը փոխանցելու գործընթացը:
ՀՀ իշխանությունները մտքափոխվել են. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն չի փոխանցվի «Տաշիր» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Չեղարկվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր կապիտալ» ընկերությանը փոխանցելու գործընթացը:

Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Հայաստանի կառավարությունը 2017 թ.-ի օգոստոսի 24-ին կայացած նիստին որոշում է կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր կապիտալ» ընկերությանը փոխանցելու մասին: Համաձայնագրի շրջանակում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը կփոխանցվեր «Տաշիր կապիտալ» ընկերության կառավարմանը, այսինքն 649 231 բաժնետոմս, յուրանչյուրը 13600 դրամ անվանական արժեքով (ընդհանուր առմամբ 8,8 մլրդ դրամի չափով, խմբգր.):

«Մենք վերլուծել ենք պայմանագիրը և հանգել ենք այն եզրակացության, որ ավելի արդյունավետ ու շահավետ կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա պետական: Պայմանագրում կային կետեր, որոնք պարզապես շահավետ չէին պետությանը», - ասաց Գրիգորյանը:

Միաժամանակ նախարարը կեղծ համարեց այն տեղեկությունները, եր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը շահագրգրված է ՓԲԸ–ի ձեռքբերման մեջ:

«Տաշիր» ընկերությունների խումբը (որը ղեկավարում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը) 2015 թ.-ի սեպտեմբերին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ռուսական էներգահոլդինգից գնել է հայկական երկու էներգետիկ ակտիվները` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն և Հրազդանի ՋԷԿ–ը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն էներգետիկ ընկերություն է, որն էլեկտրաէներգիա է տրամադրում Հայաստանի սպառողներին, այդ թվում`բնակչությանը:-0-