Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոստացել է հրապարակել Հայաստանի բոլոր մենաշնորհների անունները

18.05.2016, 13:04
Առաջիկայում կներկայացվի հաշվետվություն, որում ներառված կլինեն Հայաստանի բոլոր մենաշնորհները, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոստացել է հրապարակել Հայաստանի բոլոր մենաշնորհների անունները

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Առաջիկայում կներկայացվի հաշվետվություն, որում ներառված կլինեն Հայաստանի բոլոր մենաշնորհները, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

«Երեք շաբաթը բավարար է ճանապարհային քարտեզ մշակելու համար` մենաշնորհային դաշտն ամբողջությամբ փոխելու համար։ Կներկայացվի ամբողջական հաշվետվություն, որտեղ կներառվեն բոլոր մենաշնորհները», – ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` աշխատանքները կիրականացվեն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկել է աշխատանքներ իրականացնել պետական կառավարման համակարգի օպտիմալացման ուղղությամբ և վերանայել մոտեցումները, որոնք, մասնավորապես, կապված են կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարի հետ։

«Չենք կարող սահմանափակվել` միայն ներկայացնելով մենաշնորհ ընկերությունների անունները», – ասաց Մինասյանը։

Նա ևս մեկ անգամ համագործակցության կոչ արեց մամուլին հակամենաշնորհային պայքարի գործում և վերահաստատեց, որ պայքարելու է մենաշնորհների դեմ։

«Հիմա խոսքը մեխանիզմի ստեղծման մասին է, որը թույլ է տալիս արդյունավետ պայքարել մենաշնորհների դեմ», – ասաց Մինասյանը։ –0–