Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

«Գռոզնի ավիան» մտադիր է մեկ ամսվա ընթացքում վերսկսել միջազգային չվերթերը, այդ թվում` դեպի Երևան

21.04.2016, 11:50
«Գռոզնի ավիա» չեչենական ավիափոխադրողը նախատեսում է առաջիկայում վերսկսել միջազգային չվերթերը, ՏԱՍՍ–ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հասան Սալգիրիևը։
«Գռոզնի ավիան» մտադիր է մեկ ամսվա ընթացքում վերսկսել միջազգային չվերթերը, այդ թվում` դեպի Երևան

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. «Գռոզնի ավիա» չեչենական ավիափոխադրողը նախատեսում է առաջիկայում վերսկսել միջազգային չվերթերը, ՏԱՍՍ–ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հասան Սալգիրիևը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) արգելել է «Գռոզնի ավիա» ավիաընկերությանն իրականացնել միջազգային ավիափոխադրումներ։ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոյի կողմից ստորագրված համապատասխան հրամանը հրապարակվել է գերատեսչության կայքում։ 

Սալգիրիևի խոսքով` «Գռոզնի ավիա» ընկերությունն ինքն էր սահմանափակում մտցրել միջազգային չվերթերի կատարման հարցում։

«Մեր այս քայլի պատճառը որևէ կերպ կապված չէ սպասարկման որակի և ընկերության ավիապարկի տեխնիկական վիճակի հետ։ Կային ներքին հարցերի հետ կապված որոշ նրբություններ։ Խնդրեցինք Ռոսավիացիային մեզ մոտ մեկ ամիս ժամանակ տալ մի շարք շտկող միջոցառումների իրականացման համար` միջազգային ավիափոխադրումների հետագա վերսկսման նպատակով։ Ռոսավիացիան մեզ ընդառաջեց», –ասել է Սալգիրիևը։

Ավիաընկերությունից նաև նշել են, որ մինչև միջազգային չվերթերի արգելքը «Գռոզնի ավիան» իրականացրել է չվերթեր դեպի Լեհաստան, Սլովակիա և Հայաստան (Երևան)։

Այս պահին չեչենական ավիափոխադրողը պատրաստվում է ներռուսական չվերթերի ամառային սեզոնին։ «Մայիսից մենք նախատեսում ենք չվերթեր բացել Բրյանսկից դեպի Մինվոդի և Սոչի, իսկ հունիսից Բրյանսկից դեպի Սիմֆերոպոլ, Կրասնոդար, Անապա և Գելենջիկ։ Հուլիսից ցանկանում ենք չվերթեր բացել Գռոզնիից, Բելգորոդից և Կազանից դեպի Սիմֆերոպոլ», – նշել են ավիաընկերությունից։ –0–