Երևանում մասնավոր տների գները 2017 թ–ի առաջին կիսամյակում նվազել են
23.08.2017,
12:42
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 1923 գործարք, որոնցից 583–ը` Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում մասնավոր տների միջին շուկայական գները 2017 թ.–ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1,6%–ով, նշվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ։
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 1923 գործարք, որոնցից 583–ը` Երևանում։
Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` մասնավոր տների ամենաբարձր գները մայրաքաղաքում գրանցվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում և 1 քառակուսի մետրի համար կազմել, համապատասխանաբար, 476,2 և 381,6 հազար դրամ, իսկ ամենացածր գները` Նուբարաշենում` 1 քառակուսի մետրի դիմաց 150,4 հազար դրամ։
Միաժամանակ մասնավոր տների ամենաբարձր գները մարզերում գրանցվել են Ծաղկաձորում (Կոտայքի մարզ)` քառակուսի մետրի դիմաց 302,7 հազար դրամ, իսկ ամենացածրը` Դաստակերտում (Սյունիքի մարզ)` քառակուսի մետրի դիմաց 11,71 հազար դրամ, և Թումանյանում (Լոռի)` քառակուսի մետրի դիմաց 12 հազար դրամ (1 դոլարը` 478,55 դրամ)։-0–