Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+13

ԵՏՄ երկրները պատրաստվում են գազի փոխհաշվարկներն իրականացնել ազգային արժույթով

12.02.2016, 18:19
ԵՏՄ երկրները պատրաստվում են գազի փոխհաշվարկներն իրականացնել ազգային արժույթով։
ԵՏՄ երկրները պատրաստվում են գազի փոխհաշվարկներն իրականացնել ազգային արժույթով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրները ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի շրջանակում մշակում են ազգային արժույթով փոխհաշվարկներն իրականացնելու հարցը, տեղեկացրել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Դանիլ Իբրաևը։

«Հայեցակարգի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել փոխհաշվարկներն իրականացնելիս ազգային արժույթների կիրառման հարցը», – հայտարարել է Իբրաևը լրագրողներին, հաղորդում է interfax.ru–ն։

Ուրբաթ Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՀ խորհրդի նիստը, որի արդյունքում խորհրդի ղեկավար, Ղազախստանի առաջին վարչապետ Բակիտժան Սագինտաևը լրագրողներին տեղեկացրել է, որ հայեցակարգն արժանացել է հավանության։

Նա նաև նշել է, որ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաներին վերաբերող նմանատիպ հայեցակարգը վերջնականապես չի ընդունվել խորհրդի կողմից, սակայն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՏՄ–ն ցանկանում է 10 տարում ստեղծել գազի միասնական շուկա` ընդհանուր բորսաներով և հավասար եկամուտներ բերող գներով։ ԵՏՀ կոլեգիան նախորդ տարվա դեկտեմբերին հավանություն էր տվել համապատասխան հայեցակարգին։–0–